Իսպանացի մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ ուզում է թիմում պահել բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին։
«Ինձ ամբողջովին գոհացնում է Դավիդ Լուիզի խաղը, այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ նա մնա մեր թիմում։ Դավիդը պայքարելու օրինակ է, այն բանից հետո, երբ ես եկա «Արսենալ», Միկել Արտետայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը։
Նշենք, որ ներկայիս պայմանագիրը Դավիդ Լուիզի հետ լրանում է հունիսի վերջին և երկարաձգման շուրջ բանակցություններ չեն վարում բրազիլացու հետ։ Կա հավանականություն, որ Լուիզը կհեռանա «Արսենալից» և կվերադառնա «Բենֆիկա»։
Այս մրցաշրջանում Դավիդ Լուիզը անցկացրել է 32 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։
Facebook Comments