«ԱՊԼ»-ի 10-րդ տուրի շրջանակներում իրար դեմ մրցեցից «Չելսին» և «Բարնլին»։ Բավականին դիտարժան և թեժ պայքար ստացվեց, արդյունքում հաղթեց «Չելսին»՝ 4-2հաշվով։ Պուլիշիչը ձևակերպեց հետ-տրիկ, մեկ անգամ էլ Վիլիանը դարձավ գոլի հեղինակ։ Վերջնամասում միայն «Բարնլին» կարողացավ երկու անգամ գոլ խփել, աչքի ընկան՝ Ջայ Ռոդրիգեսը և ՄակՆիլը արժանապատվորեն այս խաղը հասցնելով իր տրամաբանական ավարտին։

Այս հաղթանակը Լեմպարդի տղաների համար 6-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմիեր Լիգաայում։ Այս հաղթանակից հետո «Չելսին» պահպանեց իր տեղը քառյակում հավասարվելով «Լեսթերին»։

Իսկ այս պարտությունը «Բարնլիի» համար երկրորդն էր վերջին երկու խաղերում։ Նրանք ավելի վաղ պարտվել էին «Լեսթերին»։ «Բարնլին» այս պարտությունից հետո 11-րդ հորիզոնականում է։

Նշեմ, որ Պուլիշիչը առաջին անգամ հետ-տրիկի հեղինակ դարձավ և առհասարակ սա նրա առաջին երեք գոլերն էին ԱՊԼ-ում։ Ամերիկացի ֆուտբոլիստը գոլ խփեց երեք տարբեր ձևերով՝ գլխով, ձախ ոտքով, աջ ոտքով։ Պուլիշիչը Չելսիի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ում հաջողվեց հետ-տրիկի հեղինակ դառնալ։ Չելսիի ֆուտբոլիստը նաև երկրորդ ամերիկցի ֆուտբոլիստն է, ով հետ-տրիկի հեղինակ դարձավ «ԱՊԼ» -ում, առաջինը՝ Դեմպսին էր։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here