ԱՊԼ-ն ներկայացնող «Աստոն Վիլլան» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իր ավագի վաճառքի համար։ Ջեք Գրիլիշի տրանսֆերով է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը», այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։
Ըստ աղբյուրի՝ «Աստոն Վիլլան» պատրաստ է վաճառել իր 24-ամյա կիսապաշտպանին, եթե նրա տրանսֆերի դիմաց առաջարկվի 89 մլն եվրո։
Գիլիշի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2023թ․-ը։
Նշենք, որ Գրիլիշը հանդիսանում է «Աստոն Վիլլայի» սան։ Այս մրցաշրջանում ԱՊԼ-ում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։
Facebook Comments