«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է Իտալիայի գավաթի հաղթանակների թվով հավասարվել Ռոբերտո Մանչինիին:

Մանչինին, որն այսօր մարզում է Իտալիայի ազգային հավաքականը, խաղացողի կարգավիճակով Իտալիայի գավաթը նվաճել է ավելի քան վեց անգամ:

Բուֆֆոնի ակտիվում դեռևս կա 5 հաղթանակ՝ մեկ անգամ «Պարմայի», և չորս անգամ էլ «Յուվեի» կազմում:

Ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բուֆֆոնը օգնեց թուրինցիներին հաղթահարել «Միլանի» արգելքը և եզրափակչում՝ այսօր՝ հունիսի 17-ին, «ծեր սինյորան» գավաթը կվիճարկի «Նապոլիի» հետ:

Facebook Comments