«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Արսենալի» հետ հանդիպման մասին։

«Ես ուրախ եմ նորից Միկել Արտետային տեսնելու համար։ Նա այն հաճելի մարդկանցից մեկն է, ում ես երբևէ տեսել եմ։ Արտետան հանդիսանում է մեր հաջողությունները կարևոր մի մասը։ Նա օգնեց մեզ դառնալ այն, ինչը մենք կանք։ Մենք գիտենք իրար, նա գիտի ամբողջ «Մանչեսթեր Սիթին», բայց խաղը թելադրում են ֆուտբոլիստները։

Մենք կարող ենք խաղալ մեկ խաղ, բայց խաղալ յուրաքանչյուր 3-4օրը մեկ, մենք պատրաստ չենք։ Մենք պետք է ռոտացիայի դիմենք, օգտագործելով բոլոր ֆուտբոլիստներին», – Պեպ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Միկել Արտետան ձմռանը հեռացել էր «Մանչեսթեր Սիթիից», որտեղ աշխատում էր, որպես Պեպ Գվարդիոլայի օգնական և գլխավորեց «Արսենալը»։

ԱՊԼ-ն այսօր վերսկսվում է և այս երկու թիմերը իրար հետ կբախվեն, հանդիպումը կմեկնարկի` 23:15-ին։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» այժմ 57 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ «Արսենալը» 40 միավորով միայն 9-րդ տեղում է։

Facebook Comments