Հայաստանի ազգային հավաքականը շուտով կհամալրի հունվար ամսին ՄԼՍ-ն ներկայացնող «Columbus Crew» ակում տեղափոխված 27-ամյա փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը:

«Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար:

Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

Վերոնշյալ ակումբների կազմում հայկական արմատներով արգենտինացի կիսապաշտպանն անցկացրել է ավելի քան 200 պաշտոնական հանդիպում, դարձել 34 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ»,- հաղորդում է News.am կայքը:

Facebook Comments