«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը, ով մի շարք եվրոպական Թոփ ակումբների թիրախում է, ասել է թե որտեղ է ուզում շարունակել իր կարիերան։

21-ամյա գերմանացի ֆուտբոլիստը ուզում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»: «Արքայական» ակումբը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն առաջարկ է արել «Բայերին», որը մերժվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված էին՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բավարիան»։

Կայ Հավերցի պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ը։

Facebook Comments