Ինչպես հայտնի է, հերթական անգամ «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Գերմանական գրանդ ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է իր էմոցիաներով։

«Ակումբը շատ գոհ է։ Այս մրցաշրջանը հեշտ չէր, երկար պայքար կար չեմպիոնական գավաթի համար։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մեզ թույլ կտան դա նշել երկրպագուների հետ մարզադաշտում։

«Բավարիան» ցույց տվեց, որ հանդիսանում է Գերմանիայի լավագույն ակումբը»,- ասել է Ռոբերտ Լևանդովսկին։

Հարկ ենք համարում նշել, որ «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպոին։ 32-րդ տուրից հետո Բունդեսլիգան գլխավորում է «Բավարիան»՝ հավաքելով 76միավոր և դարձել էին անհասանելի իրենց մրցակիցների համար։

Facebook Comments