«Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, պայմաններ է առաջադրել այն երկարաձգելու համար, հաղորդում Է «Corriere della Sera»-ն:

Ըստ աղբյուրի՝ Զլատանը ցանկություն ունի մնալ «Միլանում» և երկարաձգել պայմանագիրը, սակայն շատ ավելի շահավետ ֆինանսական պայմաններով: Իբրահիմովիչը ցանկանում է «Միլանի» հետ կնքել տարեկան 6 միլիոն եվրոյի պայմանագիր։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Նաև «Մոնցան», ով ձեռք է բերել Սերիա Բ-ի ուղղեգիր։ Ակումբի ղեկավարներն են՝ «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի և նախկին մարզական տնօրեն Ադրիանո Գալիանին։

Իբրահիմովիչը վերադարձել է «Միլան», որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին։ Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռացավ 2020 թվականի հունվարին ՝ իտալական թիմի հետ պայմանագիր կնքելով մինչեւ հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա շվեդը մասնակցել է Իտալիայի առաջնության 8 խաղի (7 հիմնական կազմում), որոնցում դարձել է 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments