«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է այն լուրերը, որ մանչեսթերյան ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ.

«Այնպես է ստացվել, որ Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մեր ակումբը: Իհարկե, վատ է, որ նա «Ման. Սիթիի» կազմում իր վերջին հանդիպումները անցկացնելու է առանց հանդիսականների, բայց վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը հատուկ նրա համար հրաժեշտի հանդիպում կանցկացնի երկրպագուների ներկայությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իսպանացի խաղացողը անցկացրել է 19 հանդիպում:

Facebook Comments