Ահա եկավ սպասված պահը, վերջնագծին հասավ պայքարը։ Իտալիայի գավաթի եզրափակիչ «Յուվենտուս»- «Նապոլի»։ Եթե ասեին առաջնության սկզբին իրադարձությունների նման ընթացքը, բոլորը չէին հավատա, բայց թե ինչ հրաշք եղավ ուղղակի անբացատրելի է։ «Նապոլին» փառահեղ հաղթանակ տարավ և բոլորը շնորհիվ մի մարդու, ում բոլորը թերագնահատում էին, ում բոլորը չէին հավատում, ում նշանակումից հետո բոլորը ծաղրում էին նրան, բայց Ռինոն փակեց բոլորի բերանները։

«Յուվենտուսը» իհարկե վերջին շրջանում չի փայլում իր լավ խաղով և եզրափակիչ մտան միայն հրաշքով։ «Միլանի» հետ երկու հանդիպման արդյունքներով թիմը չկարողացավ հաղթել, բայց անցավ եզրափակիչ։ Այո միգուցե «Յուվենտուսը» արժանի չէր և դժգույն ֆուտբոլ էր ցուցադրում, բայց անցավ եզրափակիչ։ Եզրափակչում «Նապոլիի» հետ ընգնելով, թիմը կարծում էր թե հեշտ հանդիպում է լինելու, իսկ Ռինոյի թիմը այլ սցենար էր պատրաստել «Յուվենտուսի» համար։

«Նապոլին» կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով մաքառելով անցավ եզրափակիչ, որտեղ մեծ փորձություն էր սպասվում։ Այո «Նապոլին» արդեն քայլ առաջ էր կատարել, բայց ինչու չանել անհնարինը, եթե թեկուզ 1% շանս կա։ Տղաները իրենց նվիրումով այդ 1%-ը դարձրեցին 100%: Տղաները հավատում էին, նրանց գլխավոր հրամանատար և մոտիվատոր Գատուզոն պաշտպանողական տակտիկա էր ընտրել, որը աշխատեց։ «Նապոլին» մեծ ուժերով պաշտպանվում էր և հարմար պահ էր որսում գրոհներ ձեռնարկելու համար։ Եղավ վտանգավոր պահեր, բայց թե ինչ արեց Բուֆֆոնը ուղղակի երևակայելն անհնար է։ Բուֆֆոնը մի քանի ֆանտաստիկ սեյվեր արեց փրկելով իր թիմին գոլ բաց թողնելուց, իրոք այս տղան չի ծերանում, այս տղան հավերժ պատրաստ է օգնել «Յուվենտուսին» անառիկ պահել սեփական դարպասը։ Միայն կարելի է ափսոսալ Բուֆֆոնի համար։

«Նապոլին» ի վերջո 11 մ հարվածաշարով հաղթեց «Յուվենտուսին»: Ռինոյի տղաները ապացուցեցին, որ ուժեղ թիմեր կան, իհարկե թղթի վրա, իսկ մնացածը պետք է ապացուցել խաղադաշտում։ Նա եկավ քանդված թիմ և սարքեց չեմպիոն։ Ուղղակի Ռինո Գատուզո, մարդ ում պարտական է ամբողջ թիմը։

Իսկ «Յուվենտուսը» դեռ շատ կզղջա Ալեգրիին փոխելով Սարիի հետ։ Թիմը կարելի է ասել աստիճանաբար քանդվում է, իր կլասից ցածր ֆուտբոլ է ցույց տալիս և եթե սկուդետտոն չհաղթի «Յուվենտուսը» կարելի է արդեն հաստատ ասել, Սարրին եկավ, տապալեց և լքեց «Յուվենտուսը»։ Չեմ կարծում, թե այսպիսի ձախողումներից հետո կպահեն Սարրին, թեկուզ և սկուդետտոն հաղթեն, միևնույնն է Սարրին պետք է լքի «Յուվենտուսը»։

Իսկ «Նապոլիում» նոր վերածննունդի շրջան է, կարող ենք դա արդեն փաստել, Գատուզոն այս տղաների հետ ընդունակ է ավելին անել և ավելի մեծ անակնկալներ դեռ կմատուցի։ Գատուզոն տակտիկապես հզոր և վճռական հարված հասցրեց Սարրին և տիրացավ իր առաջին գավաթին։ Ինչ խոսք էմոցիոնալ պահ է Ռինոյի համար․․․

Facebook Comments