ԱՊԼ-ն վերսկսվեց։ 28-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» «Էթիհադում» ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»։ Միկել Արտետան մրցեց իր ուսուցչի դեմ, բայց չկարողացավ դիմադրեց և 3:0 հաշվով պարտություն կրեց։ Այո ինչ-որ տեղ և վնասվածքները ու կարմիր քարտը իրենը ասեցին։ «Արսենալը» պարտվեց իր իսկ սխալների պատճառով։

Ինչպես հայտնում է «OptaJoe»-ն՝ այս հանդիպմանը «Արսենալի» ֆուտբոլիստները ոչ մի հարված չհասցրեցին Պեպ Գվարդիոլայի թիմի դարպասին։ Նշենք, որ «Արսենալը» վերջին անգամ չէր կարողացել ոչ մի հարված կատարել մրցակիցների դարպասին 3 տարի տարի առաջ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում(0:4) 2017թ․ օգոստոսին։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում ամրապնդվել է 2-րդ հորիզոնականում, իսկ «Արսենալը» նորից մնում է 9-րդ հորիզոնականում։

Facebook Comments