Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Օսասունայի» հետ:Դիեգո Սիմիոնեի սաները հեշտությամբ տոնել են հաղթանակ՝ 5:0 հաշվով:

Հարկ է նշել, որ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի համար այս խաղը 100-րդն էր առանց բաց թողնված գոլերի։ Նման արդյունքի հասնելու համար 27-ամյա սլովենացի դարպասապահին պահանջվել է 182 խաղ։ Այսպիսով, Յան Օբլակը այս ցուցանիշով սահմանել է Պրիմերայի նոր ռեկորդ։

Նախորդ նվաճումը պատկանում էր «Ատլետիկոյի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Միգել Ռեյնային, որին դրա համար անհրաժեշտ էր Իսպանիայի առաջնությունում խաղալ 222 հանդիպում։

Facebook Comments