«Չելսին» համաձայնության է եկել «Լայպցիգի» հետ Տիմո Վերների տրանսֆերի շուրջ, նաև անձամբ ֆուտբոլիստը ավելի վաղ տվել էր իր համաձայնությունը լոնդոնյան ակումբ տեղափոխության համար։

Տիմոն կմնա «Լայպցիգում» մինչև Բունդեսլիգայի ավարտը, իսկ արդեն օգոստոսին կտեղափոխվի «Չելսի» և կանցնի բուժզննում։ Այդ իսկ պատճառով Վերները հանդես չի գա «Լայպցիգի» կազմում Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում։

Վերները խոսել է «Չելսիի» տեղափոխության մասին։

«Ես շատ ուրախ եմ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար, սա շատ հպարտ պահ է իմ համար։ Ես ուրախ եմ այսպիսի հզոր ակումբում հանդես գալու համար։

Ես, իհարկե ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լայպցիգին», ակումբին և երկրպագուներին 4 ֆանտաստիկ տարիների համար։ «Լայպգիը» միշտ կմնա իմ սրտում։

Ես անհամբերությամբ եմ սպասում հաջորդ մրցաշրջանին, իմ ապագա խաղընկերներին, իմ մարզչին և իհարկե «Չելսիի» երկրպագուներին։ Իրար հետ մեզ սպասվում է շատ հաջող ապագա»,- ասել է Տիմո Վերները։

Նշենք, որ Վերների տրանսֆերը «Չելսիի» վրա արժեցավ 53մլն եվրո, գերմանացի հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Այս տրանսֆերը օգնեցին իրականացնել՝ Լեմպարդը և Չեխը, ովքեր գաղտնի հանդիպում էին ունեցել Գերմանիայում Վերների հետ և համոզել էին ընտրել հենց «Չելսին»։

Տիմո Վերները այս մրցաշրջանում անցկացրել է 43 հանդիպում բոլոր առաջնություններում, խփել է 32 գոլ և կատարել է 13 գոլային փոխանցում։

Facebook Comments