Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին ամփոփել է Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ «Նապոլին» պարտվել է 11 մետրանոցներով:

«Հիասթափված է ակումբը, տղաները ու երկրպագուները, բայց հիմա ոչինչ անել չենք կարող, սրությունը չհերիքեց մեզ: Մենք խաղացել ենք առանց մի քանի ֆուտբոլիստների, և ստիպված էի անսովոր որոշումներ կայացնել, քանի որ մեր մարզավիճակը օպտիմալ չէր։

Մենք խնդիրներ ունեինք պաշտպանությա հետ կապված, ունենք վառ անհատականությունների թիմ, որոնք սովորաբար դա հեշտությամբ են անում։ Չեմ կարծում, որ մեզ չի բավականացրել ցանկությունը, քանի որ մենք ամբողջովին կենտրոնացած էինք 90 րոպեի վրա», – հավելել է Սարրին։

Facebook Comments