«Յուվենտուսը» Իտալիայի գավաթում 11մ․ հարվածաշարով պարտվեց «Նապոլիին»(4:2): Կրիշտիանու Ռոնալդուի համար սա առաջին դեպքն էր կարիերայում, երբ նա հանդես է գալիս եզրափակչում և երկու անգամ պարտվում է։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2019թ․ դեկտեմբրին, երբ «Յուվենտուսը» Իտալիայի սուպերգավաթում պարտվեց «Լացիոյին», այնուհետև երեկ պարտվեց նաև «Նապոլիին»։

Յուվենտուսը «Նապոլիի» դեմ խաղում երեք հարված է կատարել դարպասին, որից ընդհամենը մեկն է ընթացել դեպի դարպասը։ 11 մ․ հարվածաշարով «Յուվենտուսը» պարտվեց «Նապոլիին», չիրացրեցին իրենց հարվածները՝ Դիբալան և Դանիլոն։

Հանդիպումից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նշել է, որ Ռոնալդուին և մյուս ֆուտբոլիստներին բացակայում էր սրությունը։

Այժմ Ռոնալդուն «Յուվենտուսի» հետ պետք է կենտրոնանա Ա Սերիայի վրա։ Այս պահին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսը» առաջին տեղում է՝ առաջ անցնելով «Լացիոյից» մեկ միավորով։ Հաջորդ հանդիպումը «Յուվենտուսը» կանցկացնի հունիսի 22-ին՝ «Բոլոնյաի» հետ։

Facebook Comments