«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսին կապում էին «ՊՍԺ» տեղափոխության հետ, սակայն ֆուտբոլիստը մտադիր է շարունակել հանդես գալ իտալական ակումբի կազմում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միլանին», քանի որ այս ակումբում ինձ հավատացին։ Պաուլո Մալդինին հավատաց ինձ, և ես իսկապես երջանիկ եմ այստես:

Ես շատ ուրախ եմ լինել «Միլանում» և որոշել եմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ։ Ես չորս տարվա պայմանագիր ունեմ, և ինձ ամեն ինչ գոհացնում է այս ակումբում», — Տեո Էրնանդեսի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը «Միլանում» անցկացրել է 25 հանդիպում՝ աչքի ընկնելով 6 գոլով և 2 գոլային փոխանցումներով: Տեոյի տրանսֆերային արժեքը այժմ կազմում է 50 մլն եվրո, սակայն ակումբը մտադիր չէ բաժանվել իր տաղանդավոր ֆուտբոլիստից։

Facebook Comments