«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ նշել է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարրի Քեյնը պատրաստ է թիմի մեկնարկային կազմում հանդես գալ այդ հանդիպմանը:

«Քեյնը, Սոնն ու Սիսոկոն վերականգնվել են, նրանք պատրաստ են խաղալ։ Քեյնը վեց ամսից ավելի ֆուտբոլ չի խաղացել, բայց հիմա լավ է աշխատում։ Ոչ մի խնդիր չկա, նա պատրաստ է դուրս գալ մեկնարկային կազմում։

Կկարողանա՞ Քեյնը խաղադաշտում անցկացնել 90, 80, 70 րոպե: Միայն խաղը ցույց կտա։ Ինչ վերաբերում է Հարրիի մարզավիճակին, ապա ավելի լավ է հարցնել նրան: Նա արդյունավետ է մարզումների ժամանակ, ձգտում է խաղալ։ Նա հիանալի պրոֆեսիոնալ է», — Մոուրինյոի խոսքը մեջբերում է «Goal․com»-ը։

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Տոտենհեմ»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում հունիսի 19-ին:

Facebook Comments