Ինչպես տեղեկացնում Է բրիտանական «Express»-ը, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է անձամբ զբաղվել «Բայերի» աստղային ֆուտբոլիստ Կայ Հավերցի տրանսֆերի շուրջ բանակցություններով, որպեսզի հաստատ համոզվի, որ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի օգտին ընտրություն կկատարի:

Ռոման Աբրամովիչը ուզում է, որ «Չելսիում» հանդես գա Կայ Հավերցը, նա լիովին աջակցում է այդ տրանսֆերի նախաձեռնությանը, այդ պատճառով էլ նրա տրանսֆերի իրականացման համար որոշել է միջամտել բանակցային գործընթացին:

Այս պահին Հավերցի համար պահանջում են 90 մլն ֆունտ, Ինչպես հավաստիացնում է հեղինակավոր «The Telegraph» պարբերականը, սակայն այդ գումարները «Չելսին» պատրաստ չէ վճարել, այդ պատճառով փորձում են այն հնարավորինս հասցնել 70-75 միլիոն եվրոյի:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կայ Հավերցը ցանկանում է իր կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում», սակայն «Բայերի» ղեկավարությունը համառ է և իր աստղային ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ ոչ պակաս, քան` 100 մլն եվրո։

Facebook Comments