Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Փյունիկից», քանի որ պայմանագիրը լրացել է ակումբի և ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Արթուր Միրանյանը կարող է իր կարիերան շարունակել Ուկրաինայի առաջնությունում։

«Zarya.lg.ua» տեղեկություններով՝ 24-ամյա Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է Լուգանսկի «Զարյան»։ Թիմն արդեն կապ է հաստատել Միրանյանի հետ ու պայմանագրի առաջարկ է կատարել։

Արթուր Միրանյանը Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման, դարձել է 6 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նշենք, որ «Զարյան Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրից հետո 49 միավորով 4-րդ հորիզոնականում է։

Facebook Comments