«Լիվերպուլիը» կարող է «Մերսիսադյան» դերբիին մնալ առանց իր երկու առաջատար ֆուտբոլիստների։
Ինչպես հայտնում է «The Athletic»-ը՝ Մոհամեդ Սալահը և Էնդրյու Ռոբերտսոնը կարող են չմասնակցել «Մերսիսդյան» դերբիին, որտեղ իրար հետ կմրցեն երկու հակառակ ճամբարի ներկայացուցիչներ՝ «Լիվերպուլը» և «Էվերտոնը»։ Սալահը և Ռոբերտսոնը ֆիզիկական մարզավիճակի խնդիրներ ունեն։
«էվերտոնի» և «Լիվերպուլի» միջև հանդիպումը տեղի կունենա հունիսի 21-ին՝ «Գուդիսոն Պարկում»։
Այս հանդիպումից առաջ «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էվերտոնը» 12-րդ տեղում է գտնվում։
Facebook Comments