Կորոնավիրուսի պանդեմիմայից առաջ՝ ԱՊԼ-ի ակումբներից մեկը Մադրիդի «Ատլետիկոյին» 150 մլն եվրո էր առաջարկել Ժոաո Ֆելիշի տրանսֆերի դիմաց, մադրիդյան գրանդ ակումբը մերժել է առաջարկը, այս մասին հայտնում է «Goal.com»-ը։

Ֆելիշը «Ատլետիկո» էր տեղափոխվել «Բենֆիկայից» 2019թ․-ին՝ 126 մլն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Ժոաոն մասնակցել է 6 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Ֆելիշի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2026թ․-ը։

Facebook Comments