Ինչպես գիտեք արդեն ԱՊԼ-ն վերսկսվել է։ Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։

Իհարկե տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնում, որտեղ իրար հետ մրցեցին «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պարոն «Յուրահատուկը» այսօր մրցում էր իր նախկին թիմի դեմ,ինչ խոսք բավականին ինտրիգային և սկզբունքային հանդիպում էր Ժոզե Մոուրինյոնի համար։

Հանդիպման առաջին խաղակեսը գրեթե առանց վտանգավոր պահերի էր ընդհանում, պայքարը դաշտի կենտրոնում էր հիմնականում, մինչև «Տոտենհեմի» խփած գոլը։ Անամպ երկնքում փոթորիկ որոտաց, Ստիվեն Բերգվեյնը փոխանցում ստանալով խաղընկերոջից, պայքարի մեջ մտավ միանգամից «Մանչեսթեր Յունայթեդի» 3 պաշտպանների հետ և համառության շնորհիվ ուժեղ հարվածով կարողացավ գրավեց մրցակցի դարպասը։ Իհարկե այստեղ Դե Խեան անվստահ խաղաց, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը կարելի է ասել քանդվեց, ոչ մեկը չկարողացավ չեզոքացնել Բերգվեյնին, ով հաշիվը բացեց։ Այո, այստեղ ևս աշխատեց ֆուտբոլի չգրված օրենքը․ «Չես խփում, խփում են քեզ»։ Ռեշֆորդը լավ պահ ունեցավ, բայց իր ձեռքից բաց թողեց այն, որից հետո Բերգվեյնը գոլի հեղինակ դարձավ։

Երկորդ խաղակեսում կարծես թե «Մանչեսթեր Յունայթեդը» ուրիշ թիմ լիներ, առաջին իսկ րոպեներից մեծ ճնշում էին գործադրում և փորձում էին որքան հնարավոր է շուտ հաշիվը հավասարացնել, իսկ Ժոզեն՝ Ժոզե չէր լինի, եթե իր սիրելի տակտիկան չօգտագործեր։ «Տոտենհեմը» գոլից հետո ամբողջ թիմով պաշտպանվում էր և սկսեց խաղալ երկրորդ համարով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց ճնշում էլ ավելի մեծացնել։ Դաշտ դուրս եկավ Պոգբան, որը դարձավ այսօրվա հերոսներից մեկը։ Նա հանդիպման վերջնամասում 11 մ․ հարված վաստակեց, որը անթերրի իրացրեց Բրունո Ֆերնանդեշը՝ հաշիվը հավասարեցնելով(1:1)։ Երկու թիմերը մնացած ժամանակահատվածում փորձեցին գոլ խփել և հաղթել այս խաղում, բայց դա ոչ մեկին, ոչ մյուսին չհաջողվեց։ Թիմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակելով։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» միավորների պաշար հասցրեց 46-ի և շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում, իսկ «Տոտենհեմը» վաստակելով մեկ միավոր 8-րդ հորիզոնականում է։

Facebook Comments