«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (1:1)։

«Ինչ-որ բանով ես գոհ եմ, ինչ-որ բանով ոչ, այդպես եմ ինձ զգում։ Ինձ դուր է եկել իմ տղաների խաղի նկատմամբ վերաբերմունքը, թե ինչպես էին նրանք իրենց պահում՝ տիրապետելով գնդակին, ինչպես հետևում էին մեր ծրագրին, մենք ամուր պաշտպանվում էինք, «Յունայթեդին» անախորժություններ էինք պատճառում և անում էինք այն, ինչ նրանց դուր չի գալիս: Ես կարճ նստարան ունեի, այդ պատճառով չէի կարողանում փոխել հարձակվողներից մի քանիսին, քանի որ նրանք հոգնած էին։ Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող հակագրոհների վրա խաղալ։

Ես դժգոհ եմ 11 մետրանոցից և երկրորդ 11 մետրանոցից։ Ես դժգոհ եմ ոչ թե մրցավարից, այլ ՎԱՌ համակարգից։ Խաղի ընթացքում կարող է ամեն ինչ պատահել, կարող է սխալներ լինել, բայց կա ՎԱՌ-ը, և դուք կարող եք վերանայել դրվագը։ Ես խնդիր չունեմ Ջոնաթան Մոսսի հետ, ՎԱՌ-ի հետ խնդիրներ ունեմ: Ես դժգոհ եմ Մոսսից այն պահին, երբ նա տուգանային հարված չնշանակեց Սերժի Օրյեի հետ պայքարում։ Իհարկե, նա նաև 11 մետրանոց է նշանակել, որն իմ կարծիքով չի եղել ։

Էրիկ Դայերը վաստակել է երկու 11 մետրանոցներ, մեկը դրել է, իսկ երկրորդը չեղյալ է հայտարարվել։ Ես գոհ եմ Էրիկ Դայերից, ես գոհ եմ Սանչեսից: Լինում են փոքր սխալներ, եղել է մի պահ, երբ Ռեշֆորդը հարվածեց դարպասին և նա փրկեց։ Բացի այդ, ես չեմ հիշի ինչ-որ վտանգավոր դրվագներ:

Նրանք ունեն ուժեղ նստարան, Նրանք ունեն Պոլ Պոգբան, Մեյսոն Գրինվուդը, նրանք դեռ կարող էին դաշտ մցնել Ջեսի Լինգարդին, նա կփոխեր խաղի արագությունը և տեմպը: Սա այն է, ինչ դուք կարող եք տալ հինգ փոխարինման համար։ Եվ, իհարկե, եթե դուք ունեք մի նստարանին նման տարբերակներ, դա շատ ավելի լավ է:

Ես նստարանին Տոբի ու Վերտոնգեն ունեի։ Եթե ինչ-որ բան տեղի ունենար Էրիկ Դյերի հետ, ես նրան կփոխարինեի։ Լամելան, Բերգվեյնը և Սոնը վերջնամասում շատ հոգնած էին, բայց նստարանին պարզապես նրանց փոխարեն ինչ-որ մեկը մտավ:Լուկաս Մոուրան վերադարձել է, Դելե Ալին որակազրկվել է մեկ խաղով ։ Լուկասը ևԴելլին վերադարձել են եւ պատրաստ են խաղալ:Դա բավարար է, եթե մենք խոսում ենք այն մասին, թե որտեղ եք գտնվում մրցաշարային աղյուսակում:

Ես չեմ ցանկանում նայել մրցաշարային աղյուսակին և միավորներ հաշվել, հետևել, թե ինչպես է խաղում «Շեֆֆիլդը» կամ «Վուլվերհեմպտոնը»։ Մեր նպատակն է պարզապես հաղթել խաղը»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:

Նշենք, որ այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոի տղաները վաստակելով մեկ միավոր և 8-րդ հորիզոնականում են գտնվում։

Facebook Comments