«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սևիլիայի» հետ կայացած հանդիպման մասին, որտեղ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի (0:0)։

«Կարծում եմ, մենք կորցրեցինք երկու միավոր, բայց ավելի լավն էինք մրցակցից։ «Բարսելոնան» ստեղծում էր պահեր, բայց գոլ խփել չստացվեց։ «Սևիլիան» լավ մակարդակով թիմ է, նրանք երրորդն են մրցաշարային աղյուսակում։ Մենք պահեր ունեինք հաղթանակի համար։

Այժմ մեր համար դժվար կլինի հաղթել չեմպիոնական գավաթը, ամեն ինչ մեզնից կախված չէ։ «Ռեալը» դժվար թե ուզենա կորցնել միավորներ»,- Պիկեի խոսքն է փոխանցում «Mundo Deportivo»-ն։

30-րդ տուրից հետո «Բարսելոնան» 65 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ «Ռեալից» առաջ անցնելով 3 միավորով։ «Ռեալ Մադրիդը» դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել և եթե հաղթի կհավասարվի «Բարսելոնային»։

Facebook Comments