«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը քննադատել է Դավիդ Դե Խեային և Հարրի Մագուայրին այն սխալի համար, որը նրանք թույլ տվեցին ԱՊԼ-ի շրջանակներում կայացած «Տոտենհեմի» հետ խաղին(1:1):

«Բաց թողնված գոլը ինձ շոկի ենթարկեց։ Ես հիմա զայրացած եմ։ Չեմ կարող հավատալ, որ այդպես է խաղում «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ես նույնիսկ չէի թողնի Մագուայրին և Դե Խեային թիմի ավտոբուոս նստել։ Հանդիպման ավարտից հետո նրանք տուն կգնային տաքսիով։ Այդ դարպասապահից իմ սիրտը խառնում է։ Նրան ես կտուգանեի հանդիպման առաջին խաղակեսին»,- Ռոյ Կինի խոսքերն է մեջբերում «Sky Sports»-ը։

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է 5-րդ հորիզոնականում, իսկ «Տոտենհեմը» 8-րդ հորիզոնականում է։

Facebook Comments